Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մերձակայքում մեր զորամիավորումները ապահովում են բնակչության անվտանգությունը. Լուսինե Ավանեսյան

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մերձակայքում մեր զորամիավորումները ապահովում են բնակչության անվտանգությունը. Լուսինե Ավանեսյան
Հայաստան
18:50, 18 август 2021
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նաև Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մերձակայքում, մեր զորամիավորումները ՌԴ խաղաղապահների հետ ապահովում են բնակչության անվտանգությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ենթաշրջանի հետ կապված մամուլի հրապարակումներին:
 
«Շփման գծի կայունությունը վերահսկվում է, և անհրաժեշտ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, ներառյալ՝ Եղցահողի հատվածում»,- ասել է Լ. Ավանեսյանը: