Քաղաքացիակենտրոն
լրատվություն

138 ստուգայց, 21 խախտում․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

138 ստուգայց, 21 խախտում․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը
Հայաստան
19:43, 28 август 2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։

«Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ և վարսավիրանոց, և երկու դեպքում էլ խախտում է արձանագրվել, և հանրային տրանսպորտում 120 ստուգայցի դեպքում՝ 8 խախտում։

Կազմվել են արձանագրություններ, տրվել են նախազգուշացումներ»,- ասված է հայտարարության մեջ։