Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան մտնող բեռները հնարավորություն ունեն շրջանցելու այդ ոստիկանական կետը. Անդրանիկ Քոչարյան

Հայաստան մտնող բեռները հնարավորություն ունեն շրջանցելու այդ ոստիկանական կետը. Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
14:19, 17 сентябрь 2021
«Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք, ըստ իս, ապօրինի գործողություններ են»,- այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այլընտրանքը միայն այլընտրանքային ճանապա՞րհն է: 

«Իսկ այլընտրանքն անում ենք, որպեսզի վարորդները, խնդիր ունենալու դեպքում, շրջանցեն այդ 3.5 կմ-անոց հատվածը: Դա հաստատ խնդիր է առաջացնելու Իրանի և Ադրբեջանի միջև, որովհետև ինքը մաքսային ծառայություն չէ, բայց մաքսատուրքի տպավորություն է թողնում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ Հայաստան մտնող բեռները մտնում են Հայաստանի տարածք՝ հնարավորություն ունենալով շրջանցել այդ ոստիկանական կետը: «Այդ ճանապարհը ամեն օր բարելավվում է»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը: