Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ. ենթադրում եմ՝ փակ քննարկումներ կիրականացվեն Գորիսի հատվածում իրանական մեքենաների հետ կապված․ Անդրանիկ Քոչարյան․ Տեսանյութ

«Ես խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, հիմա ենթադրում եմ՝ քննարկում է գնում «Հայաստան» խմբակցության քարտուղարի եւ Ազգային ժողովի նախագահի հետ՝ ձեւաչափի հետ կապված», -  այս մասին Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության առաջարկին՝ ԱԱԾ տնօրենին հրավիրել Ազգային ժողով՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը։ 

«Եթե որոշում կայացնեն մենք կգտնենք ձեւը քննարկելու, բաց կամ փակ կարեւոր չէ, բայց ենթադրում եմ փակ՝ ինչպես նախորդ անգամ մենք կարողացանք, եւ եթե անհրաժեշտ է՝ մենք կստանանք անհրաժեշտ հաղորդագրությունը․ շատ չծավալվեմ, որորվհետեւ բաց եթեր է գնում՝ կապված սահմանի Գորիսի հատվածում իրանական մեքենաների հետ»- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտարարել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։