Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների խոշորացումը կատարում ենք մեր երկրի ռելիեֆից, բնակչությունից, դիրքից, աշխարհագրական այլ գործոններից ելնելով․ Գնել Սանոսյան

ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հիմնական զեկուցող Գնել Սանոսյանին հարցրեց, որ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանն ունի բավականչափ բարդ լանդշաֆտ, ինչպես են նախատեսում իրականացնել համայնքների խոշորացման պրոցեսը լեռնային բնակավայրերում, որտեղ կարող են լինել խնդիրներ օրինակ՝ կապված միասնական աղբահանության կամ այլ գործընթացների հետ։

Ի պատասխան Գնել Սանոսյանն ասաց, որ այս պրոցեսը իրականացնելիս հաշվի են առել շատ երկրների փորձը և ինչպես մեր հարևան հատվածներում, և հատկապես եվրոպական հատվածում շատ երկրներ հենց այս ուղղությամբ էլ գնում ինչ ուղղությամբ մենք ենք գնում։ 

Այո՛, մեր երկրի ռելիեֆից ելնելով, բնակչությունից, դիրքից, աշխարհագրական այլ գործոններից ելնելով՝ դրանից է գալիս նաև, որ մենք ուղղակի չենք վերականգնում սովետական այն համակարգը, որը կար, որովհետև երկրներ կային, որ հենց այդպես էլ վերադարձել են նույն համակարգին։ Մենք փորձել ենք մի շարք գործոններ հաշվի առնել՝ այս տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունը, ենթակառուցվածքների զարգացումը, բնակչության խտության փոփոխությունը»,-ասաց Գնել Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։