Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար․ Գնել Սանոսյան

«Գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար։ Եվ  այդ խոչընդոտներն առավել ակնառու են 3000-ից ավելի փոքր բնակչություն ունեցող համայնքների պարագայում»,- ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար, նախագծի հիմնական զեկուցող Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ համայնքի բնակչությունը 3000-ից քիչ է , մի շարք ծառայություններ կան, որ համայնքապետարանը հաճախ ի զորու չի լինում իրականացնել։ 

Գնել Սանոսյանի խոսքով՝ միայն այն փաստը, որ 866 համայնք գյուղական բնակավայրեր են և դրանց մեծ մասը և բնակչության թիվը նշված չափից քիչ է, նման խնդիրներ են առաջանում և այս խնդիրների համատեքստում է, որ դեռևս 2011 թվականից Հայաստանում սկսել է քննարկվել համայնքների միավորման խոշորացման կամ միջհամայնքային միություններ ստեղծելու գաղափարը։

«Եվ այդ հատվածում քննարկումները հանգեցրել են նրան, որ ցանկալի է ստեղծել համայնքների միավորում և այդ բուն պրոցեսը տեղի է ունեցել 2016-2017 թվականներին և Հայաստանի 486 համայնքներ միավորվել են 54 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ»,-ասաց Գնել Սանոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։