Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունի-Ննգի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Մարտունի-Ննգի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Հայաստան
11:28, 01 октябрь 2021
Երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նախքան ճանապարհաշինական ընկերության ժամանումը,  ճանապարհային ոստիկանության ծառայողները քաղաքացիների օգնությամբ  բացել են ճանապարհը և կարգավորել միջշրջանային ճանապարհահատվածի անվտանգ երթևեկը: