Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Հայաստան
20:29, 06 октябрь 2021
 
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ 

Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։