Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Հայաստան
20:08, 18 февраль 2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով.

«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։