Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ սահմանապահները և խաղաղապահները թույլ չեն տվել, որ Մհեր Արմենիան Շուռնուխի հատվածը ոտքով անցնի․ Տեսանյութ

«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին։ Կուսակցության 3 անդամ Շուռնուխ գյուղից ոտքով պետք է գային Հանրապետության հրապարակ։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Մեսրոպյանը հայտարարել է, որ չեն կարողացել քայլերթը ոտքով սկսել։

«Խաղաղապահները մեզ բացարեցին, որի քանի որ այս տարածքը ունի խնդիրներ և այն վերջնական հաստատված տարածք չէ, մենք չենք կարող ոտքով գնալ։ Ադրբեջանցիները կարող են սադրանքներ իրականացնել, կարող են մեզ գերի վերցնել, մտքներով ինչ անցնի՝ անեն։ ԱԱԾ սահմանապահ զորքերը խնդրեցին, բացատրեցին, որ այս տարածքով ոտքով անցնելը անհնարին է և բացառվում է»,-նշել է նա։

Մեսրոպյանը նշել է, որ որոշել են այդ հատվածը անցնել մեքենայով, իսկ Գորիսից կշարունակեն ոտքով։