Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավալնին հացադուլ է հայտարարել

Նավալնին հացադուլ է հայտարարել
Աշխարհ
23:48, 31 март 2021
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել՝ բացատրելով, որ հրավիրված բժշկին թույլ չեն տալիս այցելել իրեն, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ես հացադուլ եմ հայտարարել՝ պահանջելով պահպանել օրենքը և թույլ տալ, որ հրավիրված բժիշկը գա ինձ մոտ: Այսպիսով, ես սոված եմ պառկած, բայց մինչ այժմ երկու ոտքով»,- Ինստագրամում գրել է Նավալնին:

Ավելի վաղ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան գաղութում նրան այցելելուց հետո ՌԻԱ Նովոստիին պատմել էր գործչի առողջական խնդիրների մասին: Նա նշել էր, որ ոտքը և մեջքը ցավում են: