Քաղաքացիակենտրոն
լրատվություն

24 համայնքներում 2022 թվականին կանցկացվեն ընտրություններ

24 համայնքներում 2022 թվականին կանցկացվեն ընտրություններ
Հայաստան
16:38, 03 ноябрь 2021
2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձեւավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղություններով՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել: Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ: