Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
Հայաստան
16:15, 06 ноябрь 2021
Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին արևելյան՝ 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ին կնվազի 5-8 աստիճանով: