Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակել է հանգստյան օրերին պատվաստումների շարժական կայանների գրաֆիկը

Առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակել է հանգստյան օրերին պատվաստումների շարժական կայանների գրաֆիկը
Հայաստան
22:48, 12 ноябрь 2021
Առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակել է Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների նոյեմբերի 13-ի և 14-ի աշխատանքային գրաֆիկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հյուսիսային պողոտայում ( «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում) շարժական պատվաստումային կայանը կգործի ժամը 12:00-16:30-ը, «Ռոսիա մոլ»-ում` 12:00-20:00-ն, «Մալիբու»-ի հարակից տարածքում ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)` 13:00-17:00-ն:

Կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, Երևանում պատվաստումներն իրականացվելու են Հյուսիսային պողոտայում ժամը 12:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսիա մոլ»-ում` 12:00-20:00-ն: