Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա լուրջ փաթեթ է և ձեռքբերում ՀՀ հատուկ ծառայությունների ու Սփյուռքի կողմից. Անդրանիկ Քոչարյանը՝ պատերազմի ժամանակ Հայաստան ահաբեկիչների տեղափոխման մասին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների անցնելուն առնչվող հարցին, տեղեկացրեց. «Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում: Այդ տեղեկատվությունը փոխանցվել է համանախագահող երկրների ղեկավարությանը, նաև իմ կողմից: Վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ ՆԱՏՕ-ի օրերի ժամանակ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի անվտանգության հարցերով խորհրդականին: Դա լուրջ փաթեթ է, և կարող ենք մեր հատուկ ծառայությունների և Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել»:

Նա ընդգծեց, որ շատ փակագծեր չի կարող բացել, բայց այդ աշխատանքը միշտ պետք է գտնվի մեր երկրի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: