Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Հայաստան
20:22, 10 январь 2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ հատվածը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։