Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Սյունիքի Տեղ գյուղում կորած հայ հովվին հանձնել է ռուս խաղաղապահներին. նրա 340 ոչխարները դեռ ադրբեջանական կողմում են

Ադրբեջանը Սյունիքի Տեղ գյուղում կորած հայ հովվին հանձնել է ռուս խաղաղապահներին. նրա 340 ոչխարները դեռ ադրբեջանական կողմում են
Հայաստան
22:40, 13 январь 2022
Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է հանձնել սահմանային գոտում Հայաստանի կորած բնակչին:
Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հունվարի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 15:00-ին) հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանի հատվածում Սուրիկ Մաթևոսյանը մոլորվել և անցել է Ադրբեջանի տարածք, որին ադրբեջանական կողմը հանձնել է ռուս խաղաղապահներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում կորել է անասնապահությամբ զբաղվող՝ տեղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը։ Նա արածեցնելիս է եղել 340 ոչխարներից բաղկացած հոտը: Ադրբեջանը դեռ չի վերադարձրել հովվի ոչխարներին։