Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը հյուրընկալել է Լորիս Ճգնավորյանին

Վարչապետը հյուրընկալել է Լորիս Ճգնավորյանին
Հայաստան / Հասարակություն / Մշակույթ
21:36, 04 февраль 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:

Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: