Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը
Հայաստան
20:20, 15 февраль 2022
2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ):

Կրթությունը


1987 թվականինավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:

1989-1993 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:

1996-1999 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:

Աշխատանքային գործունեությունը

  • 1987-1989 թթ. | 1990-1992 թթ.աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:
  • 1992-2004 թթ.աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:
  • 2004-2010 թթ.զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
  • 2010 թվականի դեկտեմբերի 9-ինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:
  • 2020 թվականի հուլիս-հոկտեմբերօրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: 
  • 2022 թվականի փետրվարի 15-ինընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: