Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում քաղաքացին ընկել է «Երազ» զբոսայգու զիփլայնի 7 մետր բարձրությունից ու մահացել

Երևանում քաղաքացին ընկել է «Երազ» զբոսայգու զիփլայնի 7 մետր բարձրությունից ու մահացել
Հայաստան
22:31, 10 апрель 2022
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:

Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։

Մինչ դեպքի վայրի զննություն է կատարվել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: