Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ
Հայաստան
20:18, 15 апрель 2022
«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

«Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։