Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
Հասարակություն
17:38, 13 декабрь 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր):

Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը:

ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերստուգուման արդյունքում պարզել են, որ նշված արտադրամասում շտկվել են նախկին վերահսկողությամբ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները, իսկ կազմակերպության աշխատակիցներն անցել են նախնական բժշկական ստուգում և ձեռք բերել սանիտարական գրքույկներ: