Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Գյումրիում 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու. Քնարիկ Հարությունյան

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Գյումրիում 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու. Քնարիկ Հարությունյան
Հայաստան / Հասարակություն
23:40, 15 апрель 2022
Գյումու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում.    

«Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում այս տարի Գյումրիում 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվելու: 

Նախատեսվում է հիմնանորոգել Գյումրու համայնքապետարանի սեփականության իրավունքով պատկանող 15 բնակարան, որոնք հիմնանորոգումից հետո տրամադրվելու են անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

Նախատեսվում է հիմնանորոգել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբը, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը:

Նախատեսվում է վերանորոգել «Լապտերիկ», «Արձագանք», «Գոհար», «Փարոս», «Անի պարտեզ», «Կարմիր գլխարկ», «Հենզել-Գրետել», «Ձյունիկ», «Հուսո առագաստ», «Երազանք», «Անուլիկ» նախադպրոցական ուսումնական հաստատությունները: 

Նախատեսվում է հիմնանորոգել 22 փողոց:

Նախատեսվում է ձեռք բերել երկու բազմաֆունկցիոնալ ջրցան եւ ձնամաքրիչ ու մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ:

Այսօր ավագանու նիստում ես և գործընկերներս կողմ ենք քվեարկել նախագծերի փաթեթին: 
________________________________________
Լուսանկարը` Արի Գյումրի / Come to Gyumri էջից»։