Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում շուտով կներդրվեն քաղաքային նոր ավտոբուսներ

Գյումրիում շուտով կներդրվեն քաղաքային նոր ավտոբուսներ
Հասարակություն
22:17, 10 март 2022
Այսօր կայացավ Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը: 
Օրակարգում ընդգրկված էր 22 հարց:

22 կողմ ձայնով հավանության արժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ–ին հանձնելու վերաբերյալ նախագիծը:

1924 թվականից սկսած «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն տեղակայված է Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակացի 201 հասցեում գտնվող շենքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ շենքում չեն իրականացվել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ եւ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 16.000 քաղաքացու, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու 18 նոյեմբեր 2021 թվականի N 1902-Լ որոշումը, այն է՝ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի շուրջ 265 մլն դրամ, եւ «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ–ի տնօրեն Հայկ Ալեքսանյանի դիմումը, շենքն անհատույց օգտագործման իրավունքով, 30 տարի ժամկետով հանձնել ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին։
Արդյունքում՝ հնարավոր կլինի շենքի բարեկարգման հարցը լուծել՝ ստեղծելով հարմարավետ  պայմաններ ավելի քան 16.000 բնակչի համար եւ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Շուտով գյումրեցիները կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով: 
Գյումրու ավագանին այսօր հավանության արժանացրեց նաև «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ ստեղծելու, կանոնադրություն ու հաստիքացուցակ հաստատելու օրակարգային հարցը։

Հիշեցնենք, որ կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ` սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել  66 միկրոավտոբուս:
Գյումրու  համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական  երրորդ նիստը կկայանա ապրիլի 15-ին: