Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել
Հայաստան / Իրավունք
22:10, 03 июнь 2022
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել:

Ըստ նրա՝ ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին:

«Նկատե՞լ եք գոնե դա, լրագրողներից մի լավ աղջիկ կա, ասում է՝ տեսանք՝ քարով խփին, ինձ էլ կպավ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսվում էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ: