Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կբարձրացնի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացումը. դատավորի թեկնածուն՝ նոր ձևավորվող Հակակոռուպցիոն պալատի մասին

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արտակ Կրկաշարյանը իր ելույթում նշեց, որ սոցիալական արդարության խաթարման մեջ իր ուրույն դերն ունի կոռուպցիան, որը խարխլում է երկրի տնտեսական, սոցիալական հիմքերը, ձևավորում հակաժողովրդավարական միջավայր, և կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես հանդիսացել է ժողովրդավարական և իրավական պետությունների առաջնային խնդիրներից մեկը։

«Հաշվի առնելով կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների բարդությունը և հանրային բարձր վտանգավորությունը՝ անհամաչափ մեծ ուշադրություն է դարձվել կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունների քննության և այդ քննության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը՝ առանց բավարար ուշադրություն դարձնելու կոռուպցիոն բնույթի գործերով արդարադատություն իրականացնող մարմիններին ներկայացվող հատուկ պահանջների նախատեսմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը», - ասաց Արտակ Կրկաշատյանը։

Թեկնածուն նշեց, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կբարձրացնի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացումը, իսկ այդ գործում իր առանցքային նշանակությունն է ունենալու Վճռաբեկ դատարանում նոր ձևավորվող Հակակոռուպցիոն պալատը, որի դատավորները պետք է իրենց լավագույն ջանքերը գործադրեն կոռուպցիոն բնույթի գործերով արդարադատության որակի և դատական իշխանության նկատմամաբ հանրային վստահության բարձրացման գործում։
 
Մանրամասն՝ տեսանյութում