Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը

Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը
Հայաստան
11:15, 11 июль 2022
Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը։ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Լոռու մարզով անցնող կմ97+020-կմ104+700 հատվածում (7.68 կմ) աշխատանքներ է

Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 մլրդ 348 մլն դրամ։

Այս պահին սկսվել են հողային աշխատանքները։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվեն հենապատերը, կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքներն ավարտվելուց և ընդունվելուց հետո ճանապարհը 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման շրջանում։