Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետարանում քննարկվել է համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը

Շիրակի մարզպետարանում քննարկվել է համայնքների կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը
Հայաստան
20:40, 19 июль 2022
Շիրակի մարզպետարանում հուլիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի ղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Շիրակի մարզպետարանից, մարզի համայնքների ղեկավարների, համայնքապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկվել է կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը, Շիրակի մարզի համայնքների ուղղված (ճշգրտված) կադաստրային քարտեզների վերաբերյալ տեղեկատվությունն ու անդրադարձ է կատարվել արդեն փոփոխված քարտեզներին և դրանցից պատասխանատուների օգտվելու անհրաժեշտությանը։