Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահազանգը կեղծ էր․ մետրոյում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ահազանգը կեղծ էր․ մետրոյում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Հայաստան
20:03, 20 июль 2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնւմ են, որ ահազանգը կեղծ է եղել, Երևանի Մետրոպոլիտենում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։