Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օձուն համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար

Օձուն համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար
Հայաստան
18:23, 04 август 2022
Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին մեղադրանք է ներկայացվել: Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել են, որ համայնքապետը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, որը հանգեցրել է խոշոր չափի գույքը չհայտարարագրելուն:
Տիտանյանը ավելի վաղ այդ կասկածանքով ձերբակալվել էր: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:

Նա Օձուն համայնքը ղեկավարում է 2008 թվականից: