Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրասուզակները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած եռամսյա հավաքի 31-ամյա մասնակցի դին

Ջրասուզակները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած եռամսյա հավաքի 31-ամյա մասնակցի դին
Հայաստան
12:34, 14 август 2022
Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի  Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Առավոտյան ժամը 06:30–ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին: 

Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր: