Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզպետը ԿԽՄԿ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետը ԿԽՄԿ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը
Հայաստան
16:46, 14 сентябрь 2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը: