Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. ԳՇ պետ

Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. ԳՇ պետ
Հայաստան
15:13, 16 сентябрь 2022
Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. այս մասին Ջերմուկում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

Էդվարդ Ասրյանը նշել է, որ Հայաստանի տարածք, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1.5, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ:

Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել:

Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ: Նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա հասել 4.5 կմ-ի: