Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին․ Թրեյսի

Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին․ Թրեյսի
Հայաստան
10:17, 27 сентябрь 2022
ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
«Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեցին։