Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 17-23-ը հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, առողջացել 415 քաղաքացի

Հոկտեմբերի 17-23-ը հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք, առողջացել 415 քաղաքացի
Հայաստան
11:34, 24 октябрь 2022
Հոկտեմբերի 17-23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 նոր դեպք, կատարվել է 3034 թեստավորում: Առողջացել է 415 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 100 դեպք, որոնցից 434 017-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 512 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 226 167 թեստավորում: