Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկական Bharat Forge-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանին կվաճառի 155 մմ տրամաչափի հրետանի՝ 155 մլն դոլարով. opindia.com

Հնդկական Bharat Forge-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանին կվաճառի 155 մմ տրամաչափի հրետանի՝ 155 մլն դոլարով. opindia.com
Հայաստան
16:55, 10 ноябрь 2022
Տեղական զենքի համակարգերի արտահանման մեջ աննախադեպ առաջընթաց գրանցելով՝ Bharat Forge-ը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Kalyani Strategic Systems-ին պատկանող դուստր ձեռնարկությունը «արտահանման պատվեր է ստացել 155 միլիմետր (մմ) հրետանային միջոցների համար»: 

2022 թվականի նոյեմբերի 9-ին Bharat Forge Limited ընկերությունը, որը գտնվում է Պունայում, հայտարարել է, որ ստացել է 155 միլիոն դոլարի արտահանման պատվեր իր 155 մմ հրետանային միջոցներից մեկի համար։ Զենքի մատակարարումը պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում։ Ընկերությունը Բոմբեյի ֆոնդային բորսային տեղեկացրել է զենքի վաճառքի մասին և չնայած չի նշել երկիրը, որը պատվիրել է զենքը, այնուամենայնիվ հայտարարել է, որ դա ոչ հակամարտային գոտի է, ինչը նշանակում է, որ երկիրը ներկայումս ներգրավված չէ որևէ պատերազմի մեջ։

Այս մասին տեղեկացնում է հնդկական մամուլը, տեղեկատվությունը, որը, սակայն, ճշտված չէ: