Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է տեղակայվեն միջազգային ուժեր, անհրաժեշտ է տրամադրել պաշտպանական զենքեր, որպեսզի ՀՀ-ն և ԼՂ-ն կարողանան պաշտպանվել․ Բրունո Ռետայո

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է տեղակայվեն միջազգային ուժեր, անհրաժեշտ է տրամադրել պաշտպանական զենքեր, որպեսզի ՀՀ-ն և ԼՂ-ն կարողանան պաշտպանվել․ Բրունո Ռետայո
Հայաստան
20:43, 15 ноябрь 2022
Ադրբեջանի գործողությունները չպետք է անպատիժ մնան, հարկավոր է դիվանագիտական ջանքեր գործադրել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն.Գրում է 1lurer-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է տեղակայվեն միջազգային ուժեր, անհրաժեշտ է տրամադրել պաշտպանական զենքեր, որպեսզի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կարողանան պաշտպանվել:

«Այսօր Հայաստանը մեր օգնության կարիքն ունի, պետք է հավատարիմ մնանք մեր երկրների միջև բազմադարյա բարեկամությանը: Հայ ժողովուրդը փոքր, բայց քաջ ժողովուրդ է»,- նշել է սենատորը:

Սենատորն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատում սկսված՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ընթացքում: