Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենաների ձեռք բերման հարցը լուծվել է, և միակ խնդիրը պարեկային ոստիկանության մեջ կանանց ներգրավումն է. Փաշինյան

Մեքենաների ձեռք բերման հարցը լուծվել է, և միակ խնդիրը պարեկային ոստիկանության մեջ կանանց ներգրավումն է. Փաշինյան
Հայաստան
12:30, 24 ноябрь 2022
«Պարեկային ոստիկանության բարեփոխումները շարունակվում են, և այս փուլում, որքան էլ տարօրինակ հնչի, ամենամեծ պրոբլեմը՝ մեքենաների ձեռք բերման հարցը, լուծել ենք. սա իսկապես լուրջ պրոբլեմ էր, որովհետև, գիտեք, աշխարհում մեծ դեֆիցիտ կա մեքենաների:

Մեր մեքենաներն արդեն ամբողջությամբ հասել են ՀՀ, և հիմա նրանց կահավորման աշխատանքներն են կատարվում»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ միակ խնդիրը կանանց ներգրավումն է պարեկային ծառայության մեջ:

Վարչապետը, սակայն, նշեց, որ սա միայն սկիզբն է, և այս որակով ու ստանդարտով չեն բավարարվելու. «Պարեկային ոստիկանությունը պետք է ունենա կադրային ռեզերվ, որը ավելի ու ավելի շատ է համապատասխանում մեր պատկերացրած ստանդարտին»: