Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ոստիկանությունը ապրիլից կգործարկվի Լոռու և Շիրակի մարզերում. Այդ նպատակով առաջարկվում է բյուջեից հատկացնել 2 մլրդ 30 մլն դրամ. Ոստիկանապետ

«Առաջարկվում է ՀՀ ոստիկանության հատկացումներին ավելացնել 2 մլրդ 30 մլն 100 հազար դրամ»,- այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության հերթական նիստում ասաց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ներկայացնելով բյուջեի վերաբաշխման ուղղությունները՝ նա մասնավորապես նշեց, որ  այդ գումարից 289 մլն 900 հազար դրամն ուղղվելու է Լոռու և  Շիրակի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության 140 պարեկային ավտոմեքենայի ձեռք բերմանը:

Ոստիկանապետի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում պայմանագրում կատարվելու է տրանսպորտային միջոցների մատակարարման վերջնաժամկետի փոփոխություն. «2022թ. մարտի 1-ի փոխարեն սահմանելով համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 20 օր հետո»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ապրիլ ամսվա ընթացքում պարեկային ոստիկանության ծառայությունը կգործարկվի Շիրակի և Լոռու մարզերում. «Այս նախագիծը այդ բարեփոխման գործընթացի ֆինանսական հատվածը ապահովելու մասին է»:

Վարչապետի խոսքով՝ պարեկային ոստիկանությոան արդյունքները գոհացուցիչ են. «Մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն»:

Մանրամասն՝ տեսանյութում: