Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք ունենք այդ թեման, Արծվաշենը կա չէ՞ ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է և որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է․ Նիկոլ Փաշինյան

«Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն, հիմա օրինակ՝ ասում են անկլավների թեմա կա, մենք ունենք այդ թեման, Արծվաշենը կա չէ՞ ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է և որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է։

Կան թեմաներ, որոնք օգտագործվում են  այդ թվում հայ հանրության շրջանում, հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար, նաև որոշակի ցնցումներ առաջացնելու համար, հենց բանակցությունը նրա համար է, որ տեսնենք ինչ հարց կա, այդ հարցերը քննարկենք, տեսնենք այդ հարցերն ինչ են նշանակում, օրինակ։ Օկուպացված տարածքների մասին, որ Հայաստանը պետք է ինչ-որ բան վերադարձնի, Հայաստանի օկուպացված տարածքներ կան ընդ որում դուք խոսում եք վերջին շրջանի 2021 թվից հետո, ես խոսում եմ 90 թվից էս կողմ, օկուպացված շրջաններ կան Հայաստանում, օրինակ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հողատարածքների մեծ մասը այդ գյուղի անբաժանելի մասն է, օկուպացված է, Բերքաբեր գյուղից, Վազաշեն գյուղից»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարության մասին, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Հայաստանը Ադրբեջանին պետք է վերադարձնի 8 գյուղ, ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետք չի այդ հարցերի քննարկման շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծել, քանի որ բոլոր հարցերն էլ քննարկվելու են և մենք պետք է գնանք տեսնենք՝ այդ հարցն ինչպես ենք լուծում։ 

Նա նշեց, որ կա քննարկելու հարց և այդ հարցերն առաջ ենք քաշում և մենք, և իրենք։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում այդ բանը ստեղծելու համար Հայաստանից գաղթած քաղաքացիների մարդահամար են անում։
«ՀՀ-ի տարածքում ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ բռնություն ընդհանրապես չի գործադրվել, մենք Սումգայիթ ենք ունեցել, Բաքվի ջարդեր ենք ունեցել։ Մարդիկ են եղել, որոշել են իրենց տունը վաճառեն, թողնեն ՀՀ-ից գնան, մենք Ադրբեջանից բռնագազղթած քանի մարդ գիտենք, որ այդ տունը վաճառելու հնարավորություն է ունեցել, բայց այդ մարդկանց գույքային հարցը կա չէ՞, ինչքան մարդ է Ադրբեջանից բռնագաղթել։ Իմիջիայոլց բոլորը հույս ունեն, որ այս հայտարարությունների հիման վրա, իրենց գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով նաև Հայաստանի համապատասխան մարմիններին կդիմեն, որ իրենց իրավունքներն էլ պետք է պաշտպանեն։

Մինչև այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու, և այո՛, մեզ պետք է գնալ այդ հարցերը լուծել և կրել այդ հարցերի լուծման պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նաև նշեց, որ լուծումները երազանքի լուծումներ չեն լինելու, բայց պետք է լինեն լուծումներ, որովհետև մեր պետականության լինելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որ մենք մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխենք։

«Արդյոք բոլո՞րն են դա ուզում, վստահ չեմ։ Հնարավո՞ր է, որ չհաջողենք, իհարկե հանարավոր է»,-եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում