Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա աշխատակիցներն այսուհետ ՀՀ-ում հավասարապես կունենան աշխատանքի թույլտվության իրավունք. Գևորգ Պապոյան

Օտարերկրյա աշխատակիցներն այսուհետ ՀՀ-ում հավասարապես կունենան աշխատանքի թույլտվության իրավունք. Գևորգ Պապոյան
Հայաստան
14:40, 17 январь 2023
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում բացված ներկայացուցչությունների և մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները այսուհետ ՀՀ-ում հավասարապես կունենան աշխատանքի թույլտվության իրավունք:

Օրենսդրի նպատակն է հնարավորություն տալ օտարերկրյա իրավաբանական անձանց անխոչընդոտ օգտագործել իրենց աշխատակիցների ներուժը ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղերում, այլ ոչ թե միայն ներկայացուցչությունում։ Ինչն իր հերթին նույնպես կնպաստի ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավվմանը և արդեն իսկ գոյություն ունեցողների խթանմանը»։