Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները երկրորդ անգամ են հետ քաշվում Արցախի Նոր Ղազանչի գյուղից․ երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի․ Հայկ Բախշիյան

Ադրբեջանցիները երկրորդ անգամ են հետ քաշվում Արցախի Նոր Ղազանչի գյուղից․  երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի․ Հայկ Բախշիյան
Հայաստան
16:44, 28 апрель 2021
Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ուղղությամբ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ փորձել են առաջանալ եւ  բանակցությունների արդյունքում հետ են քաշվել։ Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Բախշիյանը նշեց, որ այժմ գյուղում հանգիստ վիճակ է․ Հարցին, թե ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, նա ասաց․ «Արցախի Հանրապետության վերադաս ղեկավարության եւ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները հետ են քաշվել»։ Նա հավելեց՝ երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կրկնվի։

Հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը կանխելու ուղությամբ, կապվեցինք Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ գործող Անվտանգության խորհրդի տեղեկատվական բաժնի հետ, սակայն ԱԽ-ից խորհուրդ տվեցին կապվել ՊԲ-ի հետ։