Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստան
10:43, 21 февраль 2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը:

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։

Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզում, Բերդ, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում  տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։