Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար

Լարսը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար
---
22:30, 11 март 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է, ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 
Սյունիքի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղում է ձյուն։ 

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: