Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նեմեսիսի» արձանը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցում խառնվելու․ Արմեն Գրիգորյան

«Նեմեսիսի» արձանը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցում խառնվելու․ Արմեն Գրիգորյան
Հայաստան
12:27, 09 май 2023
Մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասաց, որ այդ հարաբերությունները պետք է առանց նախապայմանների կարգավորվեն:

Արմեն Գրիգորյանը, խոսելով «Նեմեսիսի» արձանի մասին, ընդգծեց, որ դա Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցում խառնվելու, Թուրքիան չպետք է դրան խառնվի: Իսկ ինչ վերաբերում է արձանը քանդելուն, ապա նա նշեց, որ դա ՏԻՄ տիրույթում է: