Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, այնուհետև հանդիպում ունեցել ագարակցիների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցը Սյունիքի մարզ:

«Առավոտյան նախ եղա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացա վերջինիս գործունեության ընթացքին ու առաջիկա ծրագրերին:

Առանձնակի կարեւորեցի նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետեւողական լուծման քայլերը:

Հանդիպեցի նաեւ ագարակցիներին, որոնց հետ քննարկեցինք ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը եւ գազամատակարարմանը վերաբերող հարցեր»- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։