Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ Շենգավիթում շրջայցի ընթացքում ծանոթանացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

Այսօր Երեւանում շրջայցի ընթացքում ծանոթանում ենք իրականացվող ծրագրերի ընթացքին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։ 
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,- ասված է հաղորդագրությունում։