Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արարատի մարզ, այդ մասին ՀՀ վարչապետը գրառում է արել Ֆեյսբուքում ու տեսանյութ հրապարակել:

«Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,- գրել է վարչապետը: