Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժմանը նախորդող հռետորաբանությունը». Stratfor

«Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժմանը նախորդող հռետորաբանությունը». Stratfor
Միջազգային
13:24, 11 октябрь 2023
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որ կիրառում էր Մոսկվան՝ Ուկրաինա ներխուժումից առաջ, երբ խոսում էր [Կիևին տրամադրվող] արևմտյան ռազմական օգնության մասին», - գրում է ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ Ադրբեջանը «ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցության ընդլայնումը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում պահպանելով Հայաստանի տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը»։

Stratfor-ի վերլուծաբանները անդրադառնում են նաև Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին, որոնցում հայ դիվանագետը նշել էր, թե ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթներին։

«Բալայանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դիմելու կոնկրետ ժամկետների վերաբերյալ հայաստանցի պաշտոնյաների կողմից արված ամենահստակ նախազգուշացումն է։ Այս հայտարարությունը նաև ներխուժումը զսպելուն ընդունակ ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում Երևանի աճող հուսահատության վկայությունն է», - գրում են Stratfor-ի վերլուծաբանները։

Աղբյուր՝ azatutyun.am