Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով կավելացնի Հայաստանին տրվող մարդասիրական ֆինանսավորումը

Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով կավելացնի Հայաստանին տրվող մարդասիրական ֆինանսավորումը
Միջազգային
18:19, 31 октябрь 2023
Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է Հայաստանին հատկացվելիք մարդասիրական ֆինանսավորումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտնել է, որ ԵՄ-ն մեծացնում ֆինանսավորումը ձմռանը պատրաստվելու համար:

«Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- ասված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ընդգծում է, որ այս ֆինանսավորումը լ րացում է արդեն հայտարարած 10,45 միլիոն եվրոյի: Ընդհանուր հաշվով, ֆինանսավորման ընդհանուր ծավալը կգերազանցի 12 միլիոն եվրոն: